Վորոնեժի Արսեսնին Մոսկվայում սպանած տղամարդը փախուստի է դիմել հեծանիվով (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Վորոնեժի Արսենի վրա:
Դեպքից հետո Արսենին անմիջապես տեղափոխել են հինվանդանոց, որտեղ ուշքի չգալով` վերջինս մահացել է:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայի կենտրոնում գործարար Արսեն Փափազյանի վրա կրակած տղամարդը փախուստի դիմում հեծանիվով:Կապույտ բաճկոնով մարդասպանը սպասում իր զոհին: Հենց գործարարը դուրս է գալիս, տղամարդը կրակում է նրա վրա և փախուստի դիմում հեծանիվով: Ներկայումս դիտարկվում է սպանության՝ պատվիրված լինելու հանգամանքը, քանի որ, ինչպես հայտնի է, Վորոնեժի Արսենը կապեր ուներ քրեական աշխարհի հետ: Այս մասին գրում է «Iz.ru»-ն: