Շնորհավորական ուղերձներ՝ դեսպաններից ու հարեւան պետությունների քաղաքապետերից
Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կնշվի Հայաստանի 3-րդ քաղաքի՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորի օրը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Բանյոյի քաղաքապետ Մարի Հելեն Ամիաբլեն, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին, Վիտեբսկի քաղաքապետը, Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Քաղաքի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, «Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունը այս տարի կրում է «Բարեկամության քաղաք» խորագիրը, ինչի առթիվ էլ Վանաձորի կենտրոնական Տիգրան Մեծ պողոտան զարդարվել է քույր քաղաքների ու հարևան պետությունների դրոշների գույներով