Բաքվում հայտնաբերվել է 15 օր առաջ մահացած հայ կնոջ դի
Ադրեջանի մայրաքաղաք Բաքվում հայտնաբերվել է հայ կնոջ դի: Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բաքվի Սուրախան շրջանում հայտնաբերել են տարիքով կնոջ դիակ:
Ինչպես հայտնում է Haqqins.az-ը, ահազանգ է ստացվել, որ վերոնշյալ շրջանի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Փրկարարներն անմիջապես ժամանել են դեպքի վայր և այնտեղ հայտնաբերել կնոջ անշունչ մարմինը:
Պարզվում է մահացածը եղել է 1934 թ-ին ծնված Ռոզա Բաղդասարովան: