Քիմ Քարդաշյանը հիստերիա է բարձրացրել`վախենալով, թե կկրկնվի Փարիզի կողոպուտը (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանը վերջերս Մեքսիկայում անցկացրած իր արձակուրդի ընթացքում հիստերիա է բարձրացրել` զանգահարելով իր ընկերոջը` Ջո Ֆրենսիսին և հայտնելով իր անհանգստության մասին: Այդ ժամանակ նա գտնվել է Ջոյի վիլլայում` Պունտա Միտայում:
«Ամեն ինչ լավ է, պարզապես անհանգստանում եմ: Դու վստա՞հ ես, որ այստեղ անվտանգ է»,- հարցրել է Քիմն ընկերոջը:
Ֆրենսիսը նրան վստահեցրել է, որ այնտեղ անվտանգ է՝ հավելելով, որ ինքը մշտապես այնտեղ է տանում իր երեխաներին: