ՌԴ-ում դատապարտվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին
Սեպտեմբերի 27-ին Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավոր Պավել Տոլոկոննիկովը 40-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչանին՝ քրեական միջավայրում ավելի հայտնի որպես Արսեն Երևանսկի, մեղավոր է ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար և դատապարտել երեք ու կես տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է «Փրայմ Քրայմը»:
Քննության ընթացքում կալանքի տակ գտնվող Արսենը կալանավորվել է դատարանի դահլիճում։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը երեք անգամ փորձել էր ձերբակալել Արսեն Մկրտչյանին, սակայն Մկրտչյանի բոլոր երեք քրեական դրվագները տապալվել են դատարանում։