7-ամյա երեխայի գլխուղեղի մեջ փոցխ է մտել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Լեհ բժիշկները փրկել են 7-ամյա Լաուրային, ում գլխի մեջ փոցխ է խրվել` իրենց տան բակում խաղալիս: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Փոցխը լուրջ վնաս է հասցրել երեխայի ուղեղին և երեխայի կյանքին վտանգ է սպառնացել: Աղջկա հետ մի քանի վիրահատություն են անցկացրել Լեհաստանի տարբեր հիվանդանոցներում: Վերականգնումից հետո Լաուրան վերադարձել է տուն, կարողանում է խոսալ և շուտով կկարողանա նաև քայլել:
Սակայն երեխան դեռ պետք է պլաստիկ վիրահատություն անցնի` գանգի ձևի վերականգնման նպատակով: