Բժիշկները թմրանյութ են հայտնաբերել 4 ամսական երեխայի արյան մեջ
Ֆրանսիայի հարավում գտնվող Նիմ քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկի բժիշկները չորս ամսական երեխայի արյան անալիզներում կոկային են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Երեխան հիվանդանոց է ընկել սուր թուլությամբ:
Մանկիկի ծնողները արդեն մի քանի օր է կալանավորված են` թմրանյութերի օգտագործման համար: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է կոկայինը հայտնվել երեխայի օրգանիզմում: