Գողը ներխուժել է ռեստորան` իր համար ընթրիք պատրաստել. հեռանալիս չի մոռացել թեյավճար թողնել
Nelly's Tacqueria նյույորքյան ռեստորան կեսգիշերին գող է մտել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Անհայտ անձը ռեստորանի սառնարանից մթերք է վերցրել և առանց շտապելու սկսել իր համար ընթրիք պատրաստել: Իրավախախտի գործողությունները ֆիքսել են վերահսկողության տեսախցիկները:
«Նա ուտելիքի, կաթսաների և համեմունքների հետ մեր աշխատողներից վատ չէր վարվում: Ակնհայտ է, որ տղան առաջին անգամը չի մտնում խոհանոց. բացահայտ խոհարարական հմտություններ ունի», - պատմում է ռեստորանի մենեջերը:
Ընթրելուց հետո տղան մուրճով կոտրել է դրամարկղը, վերցրել այնտեղից 100 դոլլար, և 1 դոլլարը գցել է թեյավճարի ամանի մեջ: Ապա նա անհետացել է:
Տեսախցիկները ֆիքսել են, որ դա գողի 2-րդ այցն է տվյալ ռեստորան: Մեկ օր առաջ նա ռեստորանի սառնարանից մթերք է գողացել: Ոստիկանությունը փնտրում է մեղավորին: