Թրամփը պատրաստվում է չեղարկել Իրանի հետ միջուկային պայմանագիրը
Իրանը չի հետևում միջուկային համաձայնագրի պայմաններին: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը արդեն մյուս շաբաթ:
«Մենք չպիտի թույլ տանք, որ Իրանը միջուկային ռումբ ձեռք բերի: Իրանյան ռեժիմը աջակցում է ահաբեկչությանը և արտահանում է բռնություն», - հավելել է Թրամփը:
Իր խոսքերով` ԱՄՆ-ը պետք է Թեհրանի «ատոմային ձգտումներին» վերջ դնի: «Նրանք համաձայնագրի պայմաններին չեն հետևում», - մեկնաբանել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ իր թվիթթերյան էջում Թրամփը գրառում էր կատարել, որտեղ մեղադրել է Իրանին` Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելու մեջ: