Լիտվինովան հերքել է իր և Զեմֆիռայի ամուսնության մասին լուրերը
Դերասանուհի և կինոռեժիսոր Ռենատա Լիտվինովան երջչուհի Զեմֆիռայի հետ ամուսնության մասին ԶԼՄ-ների տարածած լուրերը կեղծ է հայտարարել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Լիտվինովայի օգնականը փոխանցում է, որ դերասանուհին կարծում է` նման լուրեր տարածողներին պետք է պատժել:
«Ռենատան շատ հիասթափված է, որ նման լուրեր են ԶԼՄ-ներում տարածում, իսկ ինքը անչափահաս աղջիկ ունի: Նա կգտնի մի միջոց բամբասանքների հեղինակներին պատժելու համար»:- Ասել է օգնականը
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տարածվել էր Զեմֆիռայի և Ռենատա Լիտվինովայի ամուսնության մասին լուրեր: