Արտյոմ Հակոբյանն ընտրյալ ունի. հաղորդավարի արձագանքը (լուսանկարներ)
Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը, ով վերջին ամիսներին հանդես է գալիս որպես «3off» ժամանցային շոուի հաղորդավար, նորություն ունի: Ուսումնասիրելով հաղորդավարի Instagram-ի էջը, դժվար չէ հասկանալ, որ տվյալ նորությունը կապված է հաղորդավարի անձնական կյանքի հետ: Այսպես, վերջին մի քանի ամիսներին արված լուսանկարներում Արտյոմը հիմնականում իր ընտրյալի՝ Էմմա Առաքելյանի հետ է: Էմմայի՝ Արտյոմի ընտրյալ լինելու փաստը հաստատում են նաև նրանց համատեղ լուսանկարների տակ արված և միմյանց ուղղված «սիրային սմայլիկները»:
Դատելով Էմմա Առաքելյանը ֆեյսբուքյան էջից՝ վերջինս հեռուստատեսության հետ կապ չունի: Որպես աշխատավայր՝ Էմմայի էջում նշված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Արտյոմ Հակոբյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց՝ միևնույն ժամանակ չհերքելով նաև այս տեղեկությունը.
«Չեմ ցանկանում այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ, շնորհակալություն»,- ասաց հաղորդավարը:
Հիշեցնենք, որ նախկինում Արտյոմ Հակոբյանն ամուսանացած է եղել երկու անգամ: Առաջին ամուսնությունից Արտյոմն ունի երկու երեխա:
Իսկ վերջում ստորև ներկայացնում ենք Արտյոմ Հակոբյանի և նրա սիրելիի համատեղ լուսանկարները: