Հայտնի է՝ ինչպես է նշելու իր ծննդյան տարեդարձը Պուտինը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է նախագահի ծննդյան օրվա հետ կապված պլանների մասին: Պուտինի ծննդյան տարեդարձը վաղն է՝ հոկտեմբերի 7-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ ծրագրված է հեռախոսազանգերի «մի ամբողջ շարք», իսկ ցերեկը՝ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի հաճախ ՌԴ նախագահը ծննդյան տարեդարձը նշում է մտերիմների հետ, իսկ երբեմն էլ՝ աշխատանքային գործընկերների: