Ջոնի Դեփն ու Էրմի Համերը ժամանել են Մոսկվա նոր ֆիլմի պրեմիերային մասնկացելու համար
«Միայնակ օտարական» ֆիլմի ստեղծագործական կազմը' Ջոնի Դեփը, Էրմի Համերը, ռեժիսոր Գոռ Վերբինսկին և պրոդյուսեր Ջերի Բրուկհայմերը ժամանել են Մոսկվա:
Դառնալով օրվա հերոսներ' նրանք շփվել են լրագրողների հետ, ապա մասնակցել ֆիլմի պրեմիերային:
Ջոնի Դեփը զարմացած է ռուսաստանցի իր երկրպագուների մեծ քանակից և ջերմ ընդունելությունից:
Միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում էր գտնվում նաև Էրմի Համերը ' ֆիլմի մյուս հերոսը:
Ամերիկյան դասական գեղեցկություն ունեցող տղամարդը իր ստորագրությունն է բաժանել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ նոր ֆիլմը Ջոն Րայդեր անունով հերոսի մասին է, ով հնդկացի Տոնտոյի հետ պայքարում է անարդարության դեմ: