Դիետաների մասին մտածելով մարդ կորցնում է իր կյանքի 1 տարին
Գրեթե մեկ տարի է անցնում մարդկային կյանքից, երբ մարդ սկսում է մտածել նիհարելու և դիետաների մասին: Այս եզրահանգմանն են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները: Միջին հաշվարկներով կինն ավելորդ քաշի մասին մտածում է օրը մոտ 21 րոպե, իսկ տղամարդիկ 18 րոպե: Սակայն կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ են ձգտում օգտագործել զանազան դիետաներ:
Կանանց և տղամարդկանց մեծ մասն օգտվում է սոցիալական ցանցերում տեղադրված դիետաների խորհուրդներից, որոնք երբեմն համապատասխան չեն լինում իրենց:
Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր յուրահատուկ արձագանքը տվյալ դիետիկ բաղադրատոմսի նկատմամբ: Դրանք երբեմն ունենում են բացասական ազդեցություն, երբեմն դրանց ոչ արդյունավետ լինելը` մարդկանց մոտ առաջացնում է սթրեսային վիճակ, որն արդեն բացասաբար է ազդում առողջության վրա: