Գերմանիայում «Քսավիեր» փոթորիկի արդյունքում զոհեր են եղել (լուսանկարներ)
Գերմանիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ կապված փոթորկային «Քսավիեր» ցիկլոնի հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն
Հհոկտեմբերի 5-ին կես ժամվա ընթացքում մայրաքաղաքի փրկարարները շուրջ 50 զանգ են ստացել՝ օգնության խնդրանքով: Համբուրգի փրկարար ծառայությունը հայտնել է շուրջ 800 կանչի մասին՝ կապված անբարենպաստ եղանակի հետ:
Փոթորկի արդյունքում վերջին տվյալներով 6 մարդ է զոհվել: Համբուրգում արմատախիլ եղած ծառն ընկել է ավտոմեքենայի վրա՝ դառնալով մեքենայում գտնվող կնոջ մահվան պատճառը:
Հաջորդ զոհը եղել է Նոյ Կարշտեդտ քաղաքում բեռնատարի վարարոդը: Մյուս 4-ը նույնպես մահացել են մեքենայում գտնվելիս Բրանդենբուրգում: