Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Վորոնեժի Արսենի վրա
Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի` Վորոնեժի Արսենի վրա: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանցագործը չորս անգամ կրակել է տղամարդու վրա և հեռացել դեպքի վայրից, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական սփյուռքի ղեկավարն է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ մահափորձի մասին:
Քննության վարկածով՝ հոկտեմբերի 5-ին Բանկովսկայա նրբանցքի վրա գտնվող բնակելի տների մոտակայքում անհայտ անձինք չորս կրակոց են արձակել տղամարդու ուղղությամբ, ով գնում էր իր տան ուղղությամբ»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հարցերով գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչը:
Ըստ որոշ տեղեկությունների, նա սերտ կապեր ունի հանցագործ աշխարհի հետ, ինչի արդյունքում վերջերս հաճախ էր խնդիրների առջև կանգնում: