Արաբներից ավելի իսրայելատյա՞ց
«Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի հետևում կանգնած է Իսրայելը», «Իրաքի քրդական տարածաշրջանի տարբեր բնակավայրերում ծածանվող իսրայելական դրոշներն անգամ ի զորու չեն փրկելու շրջանը քաղաքական և տնտեսական մեկուսացումից», «Իրաքյան Քրդստանը «Մոսսադի» ծրագիրն է»...վերոնշյալ և այդօրինակ մի շարք հայտարարությունների հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, Թուրքիայի նախագահ Ռ.Թ Էրդողանն է:
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի նախագահի հակաիսրայելական հռետորաբանությունը, որը դուրս է անգամ նվազագույն մրցակցությունից, կարելի է բնութագրել նաև «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» հայտնի արտահայտության ձևափոխմամբ, որն Էրդողանի դեպքում կստացվի «արաբներից ավելի իսրայելատյաց»...
Ի դեպ, անկախ Էրդողանի անկեղծությունից, նրա հակաիսրայելական հռետորաբանությունն էականորեն բարձրացնում է Թուրքիայի նախագահի հեղինակությունն արաբամուսուլմանական աշխարհում:
Արմեն Պետրոսյան.ֆեյսբուք: