Սպասքի գույնը խթանում է ախորժակը
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սննդի համար կարևոր է նաև այն սպասքը որով մատուցվում է սննունդը: Գիտնականների պնդմամբ՝ սպասը մեծ դեր է կատարում, որպեսզի մարդ բավարարվածություն ստանա իր կերած սննդից: Նրանց խոսքով՝սպասքի ընտրությունը մարդկանց էմոցիոնալ բնույթից է գալիս:
Մարդիկ երբեմն հրաժարվում են ուտելուց, քանի որ այն մատուցված չէ իրենց նախընտրած սպասքով: Ավելի ախորժակով սնվում են այն սպասքից, որը նրանց գրավում է: Առավել հաճախ մարդիկ նախընտրություն տալիս են դասական սպիտակ գույնի սպասքին, որը միշտ պրակտիկ է: Քաղցրավենիք մատուցելիս հաճախ օգտագործվում է գունավոր սպասք: