Մյանմարի 19-ամյա գեղեցկուհին զրկվել է տիտղոսից մի տեսանյութի պատճառով
Շվի Յան Սին, Մյանմարի 19-ամյա գեղեցկուհին, կորցրել է տիտղոսը այն բանից հետո, երբ նկարահանել էր տեսանյութ, որում ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին անվանել է ահաբեկչության ու բռնության կողմնակիցներ։
Աղջիկը պնդում է, որ Մյանմարի մահմեդականները միայն ձևանում են ճնշված, իսկ իրականում զինյալներ են, այդ իսկ պատճառով իշխանությունների գործողությունները նրանց նկատմամբ լիովին արդարացված է։
Տեսանյութի հրապարակումից հետո «Hello Madam Media Group»-ը, որը կազմակերպում է գեղեցկության մրցույթները, Շվի Յան Սիին զրկել է գեղեցկության թագուհու տիտղոսից։ Շվի Յան Սիին պնդում է, որ իր քաղաքացիական դիրքորոշումն է եղել տիտղոսից զրկվելու պատճառը, սակայն ընկերությունն իր հերթին ասում է, որ նա զրկվել է տիտղոսից տեսանյութի հրապարակումից առաջ, իսկ թե ինչու՝ մեկնաբանություն չի տրվում։