ՀՀ և ԵՄ միջև համաձայնագրի ստորագրումն ԱՄՆ-ն դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հնարավորություն
Նոյեմբերին Հայաստանի և ԵՄ միջև նախատեսվող համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հնարավորություն թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը:
Հարցն առաջին հերթին դիտարկվում է հայ-ռուսական գործակցության համատեքստում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները հակակշռելու տնտեսական մոտիվացիայով:
Հասկանալի է, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրումը ենթադրում է նաև քաղաքական որոշակի վերադասավորումներ տարածաշրջանային շահերի հարաբերակցությունում:
Դրանով է թերևս պայմանավորված ամերիկյան կողմի ներկայիս պատրաստակամությունը ընդառաջ գնալու Հայաստանի տարածաշրջանային, ներքին այս կամ այն հարցում: Փոխելով հայ-ռուսական գործակցության ներկայիս մակարդակը` հնարավորություն է ստեղծվում բեկել Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային կշիռը:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք