«Սուպեր մամա 2»-ը ստեղծելու համար Կարգին Հայկոն վարկ է վերցրել և մեքենան վաճառել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սուպեր մամա 2» ֆիլմի գլխավոր հերոս դերասան Հայկ Մարությանը կատակերգության պրեմիերայից առաջ լրագրողների հետ զրուցելիս նշել է. «Ֆիլմի մտահաղացումից մինչև այսօր անցել է երկու տարի, երկու տարի է ամբողջ պրոցեսը տևել։ Երկրորդ մասը առաջին մասին տրամաբանական շարունակությունն է, առաջինը մասը վերջացավ, որ երեխա էր ծնվել Սոնայի և Կարենի մոտ, այս ֆիլմում արդեն երեխան մեծացել է։ Սա տրամաբանական շարունակությունն է»։
Խոսելով ֆիլմի բյուջեի մասին` Հայկ Մարությանը նշել է, որ «Սուպեր մամա 2»-ի բյուջեն երկու անգամ ավելի է, քան նախորդ ֆիլմինը․ «Ուղիղ երկու անգամ աճել է բյուջեն, անկեղծ եմ ասում՝ մի հատ ավտոմեքենա ունեմ դա եմ վաճառել, չեմ խաբում, մեր անձնական գումարներն ենք դնում։ Իսկ մնացած պակասորդ գումարը լրացրել ենք վարկով՝ ի ուրախություն բանկի։ Ֆիլմի բյուջեի հաշվարկային թիվը մոտ 400 հազար ԱՄՆ դոլար է, իրականը չեմ կարող ասել, դա հաշվարկային է»։