«Instagram»-ի թագավոր Դեն Բիլզերյանին քննադատել են Լաս Վեգասի կրակոցների ժամանակ վախկոտություն անելու համար
Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, ով իրեն «Instagram»-ի թագավոր է անվանում, հիասթափեցրել է իր երկրպագուներին այն տեսանյութով, որը նկարահանել էր Լաս Վեգասի ողբերգական դեպքի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Նա սոցկայքում տեսանյութ էր հրապարակել, որում փախչում է կրակոցների դեպքի վայրից և մեկնաբանում է տեղի ունեցող իրադարձությունները: Տեսանյութը Բիլզերյանի երկրպագուների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ միլիոնատերն այնտեղ գովաբանում է իր խիզախությունը:
Սակայն ինքը Բիլզերյանը հավաստիացնում է, որ շտապում էր իր զենքի հետևից, որպեսզի կարողանա դիմադրություն ցույց տալ կրակ բացած հանցագործին: Սակայն մինչ նա վերադառնում էր դեպքի վայր, հանցագործն արդեն մահացած էր: