«iPhone»-ը Լաս Վեգասի ողբերգական դեպքի ժամանակ փրկել է կնոջ կյանքը
Ամերիկուհին հրաշքով փրկվել է Լաս Վեգասի ողբերգական դեպքի ժամանակ: Եվ դա շնորհիվ սմարթֆոնի: «Apple»-ի գաջեթը կարողացել է «բռնել» փամփուշտը, որը կարող էր դիպչել կնոջ փորին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «KLAS»-ին:
33-ամյա կինը կարող էր վիրավորվել, սակայն, բարեբախտաբար, փամփուշտը մտել է սմարթֆոնի մեջ և մնացել այնտեղ:
Հիշեցնենք, որ 64-ամյա թոշակառու Սթիվեն Պեդդոկը կրակ էր բացել հյուրանոցի իր համարից Լաս Վեգասում երաժշտական փառատոնին ներկա մարդկանց վրա: Դեպքի հետևանքով 59 մարդ է մահացել: