90-ամյա չեխ տատիկը նկարազարդում է իր գյուղի շինությունները (լուսանկարներ)
Չեխիայի Լուկա գյուղի 90-ամյա բնակչուհի Ագնես Կասպարկովան ձգտում է կրկնապատկել իր ծննդավայրի գրավչությունը՝ գյուղի ճերմակ շինությունների վրա ձեռքով ծաղկային նկարազարդումներ անելով: Այս մասին հայտնել է «Bored Panda»-ն, որը նշում է, որ «տարիքը միայն թիվ է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ստեղծարարությունն ի ցույց դնելուն»:
Տարեց կինը, ով դեռևս լի է խանդավառությամբ ու ստեղծագործական ջիղով, նկարազարդումներն անում է տաք եղանակին՝ գարնանն ու ամռանը: Նա հայտնել է, որ այս հոբբիով սկսել է զբաղվել իր համագյուղացիներից մեկի շնորհիվ, ով ևս նկարազարդում էր շինությունները:
90-ամյա բնակչուհին օգտագործում է վառ կապույտ ներկ ու փոքրիկ վրձին և ստեղծում ծաղկային կոմպոզիցիաներ: Կինը նկարազարդումներն անում է միայն իր հաճույքի համար: