Պուտինն անեկդոտ է պատմել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է ավելորդ ուշադրության մասին, որը հատկացվում է իրեն:
Պուտինն անեկդոտ է պատմել իսրայելական բանակի զինվորի մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ցանկանո՞ւմ եք անեկդոտ լսել իսրայելական բանակի մասին: Երիտասարդ զինվորին հարցնում են. «Եթե քեզ վրա օրինակ 20 ահաբեկիչ է գալիս, ի՞նչ կանես դու»: Նա ասում է, որ կվերցնի «Ուզի»-ն ու կկրակի: Նրան հարցնում են, իսկ եթե քեզ վրա տանկեր են գալիս: «Ես կվերցնեմ նռնականետն ու կկրակեմ»: Նրան ասում են, ապրես, իսկ եթե ինքնաթիռները թռչում են, տանկերը գալիս են, ահաբեկիչներն էլ հարձակվո՞ւմ են:
Նա ասում է. «Պարոն գեներալ, իսկ ես ինչ է, միայնա՞կ եմ կռվում մեր բանակում»: Ես ցանկանում եմ ձեզ հարցնել. «Ես, ինչ է, միայնակ եմ ելույթ ունենում»,- նշել է Պուտինը: