Թուրք հնագետները հայտնաբերել են Սանտա Կլաուսի գերեզմանը
Թուրքական հնագետները հայտարարել են‚ որ Սանտա Կլաուսի դամբարանն են հայտնաբերել երկրի հարավում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Գիտնականների կարծիքով դամբարանում կարող է գտնվել Սուրբ Նիկողայոսի‚ ավելի հայտնի որպես Սանտա Կլաուս‚ մարմինը:
Ներկայումս կարծիք կա‚ որ 343-ին իր մահվանից հետո Սուրբ Նիկողայոսը թաղվել է Դեմրում: 11-րդ դարում նրա մասունքները‚ ըստ տարածված կարծիքի‚ տեղափոխվել են իտալական Բարի‚ ինչի հետ համաձայն չեն թուրք փորձագետները:
Դամբարանը գտնվել է էլեկտրոնային ուսումնասիրությունների արդյունքում՝ Դեմրի եկեղեցիներից մեկի տակ: Ընդ որում՝ այդ տարածքը փասատորեն ձեռք տված չէ‚ քանի որ բավականին դժվար է այնտեղ գնալ: