Ավստրիայում մուսուլմաններին արգելել են հիջաբ կրել (լուսանկարներ)
Հոկտեմբերի 1-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել հասարակականբ վայրերում դեմքը փակող գլխարկներ‚ շարֆեր‚ դիմակներ և այլ դեմքը փակող հագուստ կրել: Այս մասին հայտնում է Fishki.net-ը:
Խոսքը հիմնականում գնում է կանանց մուսուլմանական հագուստի‚ նաև՝ բժշկական կամ դիմակահանդեսային դիմակների մասին:
Հագուստը հանել հրաժարվելու դեպքում իրավախախտին 150 եվրո տուգանք է նշանակվելու:
Ըստ իշխանությունների՝ օրենքն ուղղված է Ավստրիայի ազգային արժեքների պահպանմանը:
Հետևյալ լուսանկարներում ցուցադրված է‚ թե ինչպես է ոստիկանությունը կալանավորում հասարակական կարգը խախտող մուսուլմաններին: