Մելանյա Թրամփի հերթական ռիսկային քայլը. նա կրկին անպատեհ հագնվեց (լուսանկարներ)
47-ամյա Մելանյա Թրամփը ուշադրություն չի դարձնում մամուլում սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատություններին և շարունակում է հագվել ուզածի պես: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Երեկ Դոնալդ Թրամփը կնոջ հետ մեկնել էր Պուերտո Ռիկո‚ որտեղ «Մարիա» կործանարար փոթորկից մեծ քանակությամբ տուժածներ կային:
Մելանյան ճանապարհորդության համար մուգ կապույտ գույնի ոճով էր հագնվել՝ վերնազգեստ և տաբատ: Տեսքը ամբողջացրել են աչքի զարնող բարձրակրունկ կոշիկները:
Ամերիկյան լրատվամիջոցները չէին կարող անտեսել նախագահի կնոջ այս ռիսկային քայլը և նշում էին‚ որ Մելանյան այս դեպքից առաջ նույնպես բնական աղետից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու համար նախատեսված վայրերում հայտնվել է 12 սանտիմետրանոց բարձրակրունկներով: