Պուտինը խոստացել է էլեկտրոմոբիլ գնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է գնել էլեկտրոմոբիլ: Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն:
«Պետք է ասեմ‚ որ ինձ դուր են գալիս այդ մեքենաները: Քաղաքների համար դա տրանսպորտի լավ ձև է: Բայց ավելի շահավետ է բենզինային վառելիքը» - ասել է Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի լիագումար հանդիպման շրջանակներում:
Նախագահը նաև ավելացրել է‚ որ նա պատրաստ է Իլոն Մասկի մեքենայի ղեկին նստել:
«Ի՞նչ եք կարծում‚ մենք պետք է շարունակենք սայլերով երթևեկել: Մենք արդեն սայլերով չենք երթևեկում. և ոչ էլ տանկերով:» - ասաց Պուտինը:
Իր հերթին լիագումար հանդիպման հաղորդավարը ընդգծեց‚ որ «տանկը իհարկե լավ է»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական Tesla է ցանկանում ստեղծել: