Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը ստացել է ռուսական հեռուստատեսության ամենահեղինակավոր մրցանակը
Ռուսաստանում անցկացված ամենահեղինակավոր «ТЭФИ-2017» մրցանակաբաշխության «Լավագույն երգիծական ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Comedy Club Production-ը։
Մրցանակը հանձնվել է ակումբի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հայազգի բարերար Արթուր Ջանիբեկյանին։ Ա. Ջանիբեկյանը նշել է ակումբի թիմի անունները, որոնց շնորհիվ Comedy Club-ը դարձել է սիրված հեռուստահաղորդում, և հույս հայտնել, որ ակումբը դեռ երկար ժամանակ կշարունակի ուրախացնել իր հանդիսատեսին։
Ընդունելով մրցանակը՝ նա կատակել է. «12 տարի շարունակ մենք տարբեր անվանակարգերում առաջադրվել ենք, սակայն չենք շահել ոչ մի մրցանակ։ Ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Պետք է փոխենք»։