Ռոման Բաբայանն ու Արթուր Ջանիբեկյանի «Comedy Club»-ը «ТЭФИ» են ստացել (լուսանկար)
Լրագրող, հաղորդավար Ռոման Բաբայանը «Право голоса» հաղորդմամբ արժանացել է «ТЭФИ-2017» հեռուստատեսային մրցանակի «Փրայմ թայմի հասարակա-քաղաքական թոք շոուի հաղրոդավար» անվանակարգում։
«Այն ինֆորմացիոն դպրոցը, որը ես եմ անցել, տալիս է հնարավորություն լինել գրեթե բոլոր այն տեղերում, որոնց մասին այսօր պատմում ենք»,- ասել է Բաբայանը «ТЭФИ» արձանիկն ստանալիս։
«Լավագույն հումորային հաղորդում» անվանակարգում «ТЭФИ» մրցանակը ստացել է Արթուր Ջանիբեկյանի «Comedy Club»-ը։
«Մենք ձեզ դուր ենք եկել, ուրեմն մեզ մոտ ինչ-որ բան այն չէ, կփոխենք»,- կատակել է Ջանիբեկյանը մրացանակը ստանալիս։