Հրապարակվել է Լաս Վեգասի հանցագործի լուսանկարն ինքնասպանությունից հետո
Ամերիկացի լրագրող Ալեքս Ջոնսը հրապարակել է 64-ամյա Սթիվեն Պեդոկի լուսանկարը, որն արվել է այն բանից հետո, երբ նա կյանքին ինքնասպանությամբ վերջ է տվել:
Դրանից առաջ նա 72 րոպե կրակել է երաժշտական փառատոնի այցելած մարդկանց: Այս մասին գրում է Life.ru-ն: Մահացել է 59 մարդ, տուժել՝ 500-ից ավելին:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի մեկին: Պեդդոկը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ «Mandalay Bay» հյուրանոցի իր համարի պատուհանից: Ավելի ուշ ոստիկանությունը նրա համարում 23 հրազեն է գտել, ևս 19-ը՝ իր տանը:
Դեպքը համարվում է ԱՄՆ-ում խաղաղ բնակիչների ամենամասսայական սպանության դեպքը: Երկրում հինգօրյա սուգ է հայտարարված: