Ինչո՞ւ է Սաակաշվիլին ապաստան խնդրել Ուկրաինայից
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ցանկանում է շարունակել քաղաքական կարիերան Ուկրաինայում, դրա համար երկրի իշխանություններից ապաստան է խնդրել: Այսպես է կարծում քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Այս մասին նա պատմել է «Life»-ին:
«Տեխնիկական պատճառներով դժվար է պատկերացնել, որ նա ցանկանում է նախագահ ընտրվել, սակայն մեկ այլ թեկնածուի, օրինակ՝ Յուլիա Տիմոշենկոյին աջակցել, նա կարող է նոր ղեկավարի օրոք պաշտոն ունենալու հետ փոխանակելու դեպքում»,-նշել է քաղաքագետը:
Նա վստահ է, որ Ուկրաինայում Միխայիլ Սաակաշվիլին առհասարակ քաղաքական ապագա չունի:
«Այդ մարդը ֆրիկ է, և քանի դեռ նա հարմար է որոշ քաղաքական համայնքի կոմբինացիաներում, նա կգտնվի Ուկրաինայում: Հենց նրա անհրաժեշտությունն ընկնի, հավանաբար նա կփորձի հեռանալ ԱՄՆ»,- նշել է Մուխինը: