Հայտնի է «Playboy»-ի հիմնադրի մահվան պատճառը
«Playboy» ամսագրի հիմնդիր Հյու Հեֆները մահացել է սրտի կանգից և թոքային անբավարարությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Page Six»-ին:
Այս մասին նշվում է՝ վկայակոչելով Հեֆների մահվան մասին վկայականում տեղ գտած տեղեկությանը:
Համաձայն փաստաթղթի՝ Հեֆները մահից 6 օր առաջ նաև արյան և աղիքային վարակով է տառապել:
Մահվան վկայականում նշվում է, որ աղիքային վարակը դժվարությամբ էր բուժվում հակաբիոտիկներով: