Կրկին ականատես ենք լինում Զարիֆի կատարմամբ խաղարկված փայլուն շախմատային կոմբինացիայի
Իրանական արտաքին քաղաքականությունը հերթական հաջողությունն է գրանցում, կամ կրկին ականատես ենք լինում Մ․-Ջ․Զարիֆի կատարմամբ խաղարկված փայլուն շախմատային կոմբինացիայի։
Մ․-Ջ․ Զարիֆը, վերադառնալով Կատար և Օման կատարած աշխատանքային այցից, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Եմենի խնդրի վերաբերյալ Իրանի, Կատարի և Օմանի հայացքները բավականին մոտ են։
Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ հենց նույն Եմենի խնդրի վերաբերյալ Պարսից ծոցի վերոնշյալ երկու երկրների և Իրանի հայացքները ոչ միայն մոտ չէին, այլև խիստ տարբեր էին, դեռ ավելին՝ այս երկրները մտնում էին Արաբական երկրների կոալիցիայի մեջ, որը ղեկավարում էր Սաուդյան Արաբիան և որն ուներ ընդգծված հակաիրանական ուղղվածություն։
Բայց, հատկապես, Իրանի վարած բավականին գրագետ, հաշվենկատ և հաշվարկված արտաքին քաղաքականության շնորհիվ ներկայումս Պարսից ծոցի այս երկու նավթային հարուստ երկրների և Իրանի հարաբերություններն օր օրի գնում են դեպի ջերմացում և բարելավում։
Ահարոն Վարդանյան. Ֆեյսբուք