«Խոստումը» նոյեմբերի 29-ից կլինի Ֆրանսիայի կինոթատրոնների էկրաններին
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը նոյեմբերի 29-ից ֆրանսերեն թարգմանությամբ ցուցադրվելու է Ֆրանսիայի կինոթատրոններում: Ֆիլմը սեպտեմբերի 29-ին Դովիլի կինոթափառատոնի շրջանակում ներկայացվել է Վալանսի Le Navire կինոթատրոնում:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:
Ֆիլմի ստեղծողը «Հոթել «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: