Երգչուհի Աննա Սեմենովիչը մեծ պարտքեր է կուտակել
Երգչուհի Աննա Սեմենովիչի կողմից ձեռնարկված ճոխ վերանորոգումը շատ թանկ է նստել: Նա շատ հաճախակի է փոխում իր տան դիզայնը: Իսկ վերջերս կատարած վերանորոգման համար նա վատնել է բավականին մեծ գումարներ: Նա անգամ վարկ է վերցրել, որպեսզի վերանորոգումը վերջնական ավարտի հասցնի: Բացի այդ վերանորոգման ընթացքում նա ժամանակավոր բնակվել է իր ընկերների տանը, որոնք սիրով համաձայնվել էին:
Երգչուհին, սակայն չի մեկնաբանել իր պարտքերը: Նա նույնիսկ զայրանում է, երբ նրան նման հարցեր են տալիս: Գուցե երգչուհու զայրույթն այն պատճառով է, որ նա մեծ պարտքեր է կուտակել: Երգչուհին միայն ասել է, որ վերանորոգումը ավարտին կհասնի օգոստոս ամսին: