Այսօր Հայաստանում տեղացել է այս տարվա երկրորդ ձյունը
Սյունիքի մարզում՝ Մեղրիի լեռնանցքում, այսօր ձյուն է տեղացել։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ին այս առնչությամբ ասաց, որ տարվա այս եղանակին տվյալ տարածքում ձյունը բնականոն երևույթ է:
«Մեղրիի լեռնանցքը ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա է, նորմալ է, որ ձյուն է տեղում»,- ասաց նա: