Ամուսնական զույգը թալանել է Amazon.com-ը
ԱՄՆ-ում Ինդիանայից ամուսնական զույգը խաբել է Amazon ինտերնետ-խանութը 1.2 միլլիոն դոլլարով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Էրնի և Լիա Ֆինանները խոստովանել են‚ որ գրանցել են հարատյուրավոր կեղծ օգտատերերի և դրանց միջոցով պատվիրել էլեկտրական սարքեր: Սարքերի ստացումից հետո‚ վնասված լինելու պատրվակով նորն են պահանջել: Ըստ Amazon-ի կանոնների‚ անսարք կամ սխալ գնումների դեպքում պարտադիր չէ փոխարինվող ապրանքը ստանալուց հետո վերադարձնել նախկին պատվերը:
Այսպիսով ամուսինները ստացել են երկրորդ փոխարինող սարքավորումը‚ Ֆինանները չեն վերադարձրել առաջին պատվերը: Ինտերնետ-խանութի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին չեն դիմել զույգին նման հայցով:
Զույգը իրենց ստացած էլեկտրական սարքերը վաճառել են միջնորդի միջոցով՝ շուկայականից էժան գներով և աշխատել 1.2 մլն. դոլլար: Այժմ ամուսիններին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում