Բեռլինում տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են ռումբի հայտնաբերման պատճառով
Երեկ առավոտյան ժամը11.30-ի շրջանում Բեռլինի Շենեբերգ թաղամասում նախկին Վիլմերսդորֆ կայարանի շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները 2-րդ Համաշխարհայինից մնացած ռումբ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է korrespontdent.net-ը:
250 կգ քաշ ունեցող ռումբը ուղիղ երկաթգծի տակն է եղել: Ոստիկանությունը տարհանել է ռումբի 500 մետր տրամագծով տարածքում գտնվող մարդկանց: Տարհանումը սկսվել է մեր ժամով17.20 և շարունակվել մինչ ուշ գիշեր:
Սակրավորների խոսքերով ռումբը չի կարելի տեղափոխել: Այն պետք է մեկուսացնել տեղում: