Ռուսաստանը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի դեմ պատերազմը
ԶԼՄ-ներին հայտնի են դառել ՌԴ Պաշտպանության նախարարության Ռուսաստանի ազգային անվտանգության վիճակի գնահատման մասին զեկույցի որոշ մանրամասներ: Այս մասին գրում է «Вести.ру»-ն:
Փաստաթղթի հեղինակները նշում են‚ որ երկրի առջև բազում աշխարհքաղաքական մարտահրավերներ են դրվել‚ մասնավորապես՝ «պոտենցիալ հնարավոր պատերազմական կոնֆլիկտ» ՆԱՏՕ-ի երկների հետ և այլ միջքաղաքական հիմնահարցեր:
Բացի այդ՝ զեկույցում ընդգծվում է‚ որ միջազգային հարաբերություններում «բարձրանում է ռազմական ուժի գործոնը»:
Առաջացող սպառնալիքները առանց պատասխանի չեն մնա‚ հավաստիացնում են զեկույցի հեղինակները: Այդուհանդերձ նրանք չեն հավատում Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացմանը՝ ծովի և օվկիանոսի ուղղություններով: