Դոնալդ‚ Մելանիա և Իվանկա Թրամփերը հարգանքի տուրք են մատուցել Լաս Վեգասի հրաձգության զոհերին
59 զոհի և 527 վիրավորների ելքով Լաս Վեգասի հրաձգությունը արդեն համարվում է ամենա արյունահեղը ԱՄՆ-ի պատմության մեջ: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը‚ իր կին Մելանյայի և աղջիկ Իվանկայի հետ‚ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց զոհերի պատվին:
Արարողությունը անցել է Սպիտակ տան հարավային պուրակում‚ որտեղ նաև հավաքվել էին ԱՄՆ պետական համակարգի տասնյակ այլ ներկայացուցիչներ:
Մահախոսականներ չեն կարդացվել: Միջոցառման մասնակիցները հանդիպել են միայն մի քանի րոպեյով՝ իրենց գլուխը խոնարհելու: