Դևիդ Բեքհեմն ու Ջոն Տրավոլտան հայտնի բրենդի նոր խանութի բացմանը (լուսանկարներ)
Պարզվում է Դևիդ Բեքհեմն ու Ջոն Տրավոլտան մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քրոնոմետրերի հանդեպ: Աստղերը ներկա են եղել Մեծ Բրիտանիայում գտնվող “Breitling” ժամացուցային բրենդի նոր խանութի բացմանը:
Թե′ Բեքհեմը, թե′ Տրավոլտան նկարահանվել են այդ բրենդի գովազդներում: Ընկերությունն այս ժամացույցները պատրաստում է հատուկ օդաչուների համար, ինչի հետևանքով էլ, արարողությանը ներկա էին նաև բազմաթիվ բորտ-ուղեկցորդուհիներ:
Բնականաբար ծիսակատարության ժամանակ աստղերը ևս կրում էին “Breitling” բրենդի աքսեսուարները: