Լաս Վեգասի ահաբեկչի հայրը հոգեկան էր և հայտնի հանցագործ (լուսանկարներ)
Լաս Վեգասում քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ ավելի քան 50 մարդու վրա կրակած Սթիվեն Պեդդոկը բանկերի սերիական կողոպտչի որդի է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է, Բենջամին Հոսկինս Պեդդոկը 19669 թվականին հայտնվել է հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենաորոնվող հանցագործների ցանկում: Պեդդոկ մեծն այդքան լուրջ կարգավիճակ ստացել է այն բանից հետո, երբ փախել է բանտից, որտեղ իր 20 տարվա պատիժն էր կրում բանկերի կողոպտումների շարք իրականացնելու համար:
Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան բնորոշում է որպես «ախտորոշված հոգեկան» սուիցիդալ հնարվոր հակումներով: