Լաս Վեգասում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի. կա 515 վիրավոր
Քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 58 զոհ կա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CBS News»-ին:
Այս մասին հայտնել է Նեդավա նահանգի Կլարկ շրջանիի ոստիկանապաետ Ջոզեֆ Լոմբարդոն:
Նրա խոսքով՝ այս պահին տուժածների թիվը 515 է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ մասսայական կրակոցների դեպքն անվանել էր «բացարձակ չարության ակտ»: