Լաս Վեգասի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «ԻՊ»-ը, որը, մեղմ ասած, կասկածելի է
Լաս Վեգասի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը», որը մեղմ ասած կասկածելի է՝ նախ ԻՊ-ը օգտագործել է երիտասարդ մահապարտների, որոնք կարողացել են «արդյունավետ» գործողություններ իրականացնել ահաբեկչական հարձակման ժամանակ, մինչդեռ Լաս Վեգասի ահաբեկիչը 64 տարեկան ծերուկ էր:
Բացի դա, ըստ տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակում իրականացրած Ստիվեն Պեդոկը ինքնասպանություն է գործել: Դժվարանում են հիշել դեպք, երբ ԻՊ-ի ահաբեկչությունների ժամանակ ողջ մնացած մահապարտները ահաբեկչությունից հետո իրենց ձեռքերով ոչնչացնեն իրենց:
Իսլամականները սպանվում էին կամ ահաբեկչության ընթացքում, կամ իրավապահ մարմինների կողմից բախումների ժամանակ:
Սարգիս Գրիգորյան. Ֆեյսբուք