Մալախովը խնդրել է Մոսվայի քաղաքապետին միացնել իր ջեռուցումը
Հայտնի հեռուստալրագրող Անդրեյ Մալախովը թվիթթերյան իր էջի միջոցով խնդրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին միացնել իր բնակարանի ջեռուցումը:
Մասնավորապես իր թվիթում նա գրել է.
«Հարգելի Սերգեյ Սոբյանին‚ Օստոժենկա 1/9-ը սառել է: Բնակարաններում օդի ջերմաստիճանը 14 աստիճան է: Օգնեք:»
Մալախովի խնդրանքից 3 ժամ հետո ջեռուցումը շենքում միացրել են: Փաստորեն Մոսկվայի քաղաքապետը անտարբեր չի անցել հայտնի շոումենի խնդրանքի կողքով:
Միացումից հետո Մալախովը հրապարակել է հերթական շնորհակալական թվիթը.
«Դուք‚ ի՛մ քաղաքապետ: Ամեն ինչ աշխատեց: Տաքանում ենք»: