Ամերիկացի ոստիկանները մեղադրվում են 18-ամյա աղջկա խմբակային բռնաբարության մեջ
Նյու-Յորքի Բրուքլին թաղամասի 18-ամյա բնակչուհին ոստիկանական երկու սպաների մեղադրել է բռնաբարության մեջ: Այս մասին գրում է «New York Daily News»-ը:
«Ես դաժան բռնաբարության եմ ենթարկվել: Այժմ ես ապրում եմ շոկի մեջ: Հենց որ ես տեսնում եմ ոստիկանների, ինձ մոտ տագնապ է սկսվում»,- հայտարարել է տուժած աղջիկը իր փաստաբանի միջոցով:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկանները անօրինական թմրանյութերի օգտագործման հետ կապված ստուգումներ էին անցկացնում: Նրանց ուշադրությունը գրավել է մեքենան, որում այդ ժամանակ գտնվել են աղջիկը և նրա երկու ուղեկցորդները: Աղջկա պայուսակը ստուգելիս նրանք մարիխուանա և այն հոգեմետ դեղեր են հայտնաբերել:
Ոստիկանները աղջկան ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել իրենց մեքենան: Այնուհետև նրան տարել են ոչ մարդաշատ տեղ, բռնաբարության ենթարկել, այնուհետև թողել աղջկան փողոցում: Աղջկան հայտնաբերել են ծանոթները, որոնք նրան և տեղափոխել նրանց հիվանդանոց: Բժիշկներն աղջկա մոտ բռնաբարությանը հատկանշական վնասվածքներ են հայտնաբերել:
Պարեկապահակայինների գործով հետաքննություն է սկսվել, որի ընթացքում նրանք ազատված են աշխատանքից: Իրենք՝ ոստիկանները չեն ժխտում, որ աղջկա հետ սեռական հարաբերություն են ունեցել, սակայն նրանց պնդում են, որ ամեն ինչ տեղի է ունեցել վերջինիս համաձայնությամբ: