Լաս Վեգասի «արյունալի դժոխքը». տուժածների մեջ կան նաեւ հայեր
Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 տուժածների մեջ կան նաեւ հայեր:
Հիշեցնենք, հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:
Տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:
ԱԳՆ-ից հայտնել են, որ ճշտում են` Լաս Վեգասում համերգի ժամանակ արձակված կրակահերթի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում ազգությամբ հայեր կան, թե՞ ոչ: