Ջուլֆալակյանը հերթական մեդալն է նվաճել
Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանում անցկացված Բոլատ Տուլիխանովի մրցաշարում:
Ջուլֆալակյանը հանդես է եկել 75 կգ քաշային կարգում, որի մրցմանը մասնակցել են 32 ըմբիշներ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 85 կգ Սարգիս Քոչարյանը հաջող հանդես չի եկել: